Գարեգին Նժդեհ փողոցում վաճառվում է 1-ը դարձրած 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 4 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում և զբաղեցնում է 36 քմ մակերես։ Առաստաղի բարձրությունը 3.20մ է: Բնակարանը բարձրորակ նյութերով նոր հիմնովին վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ամբողջը համալրված է նոր կահույքով և բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայով, տեղադրված է օդորակիչ, հատակը պատված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են, պատուհանները` գերմանական արտադրության: Միջանցքի և լոգասենյակի հատակը տաքացվող է: Բնակարանը կոմպակտ է և շատ հարմարավետ` չնայած փոքր չափերին: Լոգասենյակը սալիկապատ է, հագեցած է որակյալ սանտեխնիկայով։ Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: