Սերո Խանզադյան փողոցում վաճառվում է կամ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց 87 քմ մակերեսով յուրահատուկ դիզայնով բնակարան, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված են: Բնակարանը առանձնանում է իր շքեղությամբ՝ հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են, բարձրաճաշակ և օրիգինալ կահավորված: Ննջարանը լուսավոր է՝ հարմարավետ կահավորմամբ: Սանհանգույցը երեսպարված է բարձրակարգ կերամիկական սալիկներով, տեղադրված է սանտեխնիկա: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ համայնապատկեր է բացվում դեպի մայրաքաղաք: Շենքում կա անվտանգության ծառայություն և անխափան աշխատող վերելակներ: Բնակելի համալիրը առանձնանում է իր կանաչապատ տարածքներով և հարմար, բացօթյա ավտոկայանատեղիով: Գինը ներառում է ամբողջ գույքն ու տեխնիկան: