Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ Բակունցի 2-րդ նրբանցքում, վաճառվում է երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը վերջերս է ենթարկվել կոսմետիկ վերանորոգման։ Մուտքին տեղադրված է երկաթյա դուռ, իսկ հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Սանհանգույցը և խոհանոցը ունեն ընդհանուր վերանորոգման կրաիք։ Բոլոր ջրատար խողովակները և էլեկտրական լարերը նոր են։ Ունի փակ պատշգամբ, որը կարելի է դարձնել առանձին ննջասենյակ, կամ օգտագործել որպես հյուրասենյակի մաս։ Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մոտքկայքում են գտնվում 142-րդ դպրոցը, 108-րդ մանկապարտեզը և բոլոր անհրաժեշտ խանութները։