Կապիտալ վերանորոգված 2 սենյականոց ընդարձակ բնակարանը գտնվում է Ամերիկյան համալսարանի հարևանությամբ, Լեռ Կամսարի փողոցի վրա, 9 հարկանի շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 102 ք.մ: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` "եվրո", սալիկապատ, հատակը` լամինապատ: Ապահովված է մշտական ջրով և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Ունի նաև դոմոֆոն հարկի վրա: Տրվում է վարձակալության ամբողջ տեխնիկայի և կահույքի հետ միասին, ցանկության դեպքում կահույքը կավելացվի: Ցանկալի է ընտանիքի, որտեղ երեխաներ չկան: