Մեծ Կենտրոնում, Տիգրան Մեծ փողոցում գտնվող բնակարանի մակերեսը կազմում է 74 ք.մ: Բաղկացած է երկու սենյակներից, տեղակայված է ստալինյան նախագծով կառուցված քառահարկ շենքի վերջին հարկում: Չկա ներքին հարդարման աշխատանքներ տանելու անհրաժեշտություն: Վաճառվում է կահավորված: Անվտանգությունն ապահովում է երկաթյա մուտքի դուռը, ինչպես նաև տեսախցիկները, որոնցից մեկը տեղադրված է տան մուտքի մոտ, իսկ մյուսը՝ շքամուտքի: Պատուհանները եվրոպական արտադրության են՝ գրանիտե պատուհանագոգերով: Մանրահատակն ունի նախշավոր ձևավորում, տաքացվող է: Միջանցքը,սանիտարական հանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Գործում է 24 ժամյա գրաֆիկով ջրամատակարարում, գազաֆիկացումը դեռ ապահովված չէ, և ջեռուցումն իրականացվում է էլեկտրականությամբ: Ցանկացած պահին հնարավոր կլինի անցկացնել ինտերնետ կապ, կաբելային կամ արբանյակային հեռուստաետեսություն: Մոտ է գտնվում «Տաշիր» առևտրի կենտրոնը: