Տիգրան Մեծ պողոտայում` Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ վաճառվում է 2 սենյականոց լուսավոր բնակարան ընդհանուր՝ 38 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան քարե շենքի 4-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Կտուրը հիմնովին նոր վերանորոգվել է: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է և չբնակեցված: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ և գերմանական արտադրության ալյումինե պատուհաններ։ Ամբողջ տան հատակը երեսպատված է տաքացվող պրեսգրանիտով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Խոհանոցը և ննջարանը նորաոճ կահավորված են, առկա գույքը նոր է: Ունի լավ դիրք, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցը, մանկապարտեզը և տրանսպորտային կանգառները: