Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սասունցի Դավիթի փողոցում` 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և ջեռուցվում է: Ունի բաց տնտեսական պատշգամբ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: