Դավթաշենում, Անաստաս Միկոյան փողոցում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան` 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 15-րդ հարկում։ Բնակարանը լուսավոր է, ինտերիերը` ներդաշնակ համադրությամբ, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և կերամոգրանիտով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած են սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ: Բակում կա խաղահրապարակ և ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: