Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 58 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Գինը ներառում է ամբողջ գույքը` կահույքը և տեխնիկան: