Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, 8 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Ունի բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ: Շենքն ունի անվտանգության համակարգ, գեղեցիկ և բարեկարգ բակ։