Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 39 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում՝ Սաս սուպերմարկետի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է կա նաև ներկառուցված պահարան։ Ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։