Վաճառվում է 2 սենյականոց արևկող բնակարան՝ 64 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի սկզբնամասում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 տնտեսական պատշգամբներ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։