Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սարը։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։