Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր:Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։