Երկու սենյականոց այս բնակարանը գտնվում է Գյուլբենկյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղակայված յոթ հարկանի շենքի երրորդ հարկում՝ մետրոյից մոտ մեկ կանգառ հեռավորությամբ։ Մուտքի դուռն ու պատուհանները փայտե են։ Ունի ներկառուցված պահարաններ։ Մոտակայքում կան խանութներ, շուկա, Երևանի թիվ 148 և 56 դպրոցները։