Երկուսը չորս սենյակների ձևափոխած բնակարանը գտնվում է Արաբկիրում՝ Ա. Խաչատրյան 31/1 հասցեում: Ապահովված է մշտական ջրով, բնական գազով: Ջեռուցվում է «Squirrel» գազի կաթսայով: Բնակարանը չունի վերանորոգման պակաս, ստեղծված են բոլոր կոմունալ հարմարությունները, ուստի այն ձեռք բերելուն պես կկարողանաք անհապաղ բնակություն հաստատել՝ լուծելով միայն կահույքի հարցը: Համացանցի տարբեր կայքերից օգտվելու համար հասանելի է ինտերնետ կապը: Հարևանությամբ կան զանազան խանութներ, «Հայ-Ռուս Սլավոնական» համալսարանը, N132 միջնակարգ դպրոցը, մանկապարտեզ: