Երկու սենյականոց բնակարանը գտնվում է Կոմիտասում` Ա. Խաչատրյան փողոցի վրա, դեպի «Սլավոնական» համալսարան տանող ճանապարհին, բարձրահարկ շենքի 2-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 49.5 ք.մ: Ունի ներկառուցված պահարաններ միջանցքում և խոհանոցում, որոնք հնարավորություն են տալիս մաքսիմալ օգտագործել տարածքը: Ապահովված է մշտական ջրով, գազաֆիկացված է: Շենքի գեղեցիկ և կանաչապատ բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում գտնվում է N132 միջնակարգ դպրոցը, մանկապարտեզ, «Սլավոնական» համալսարանը և այլ բազմատեսակ մթերային խանութներ, գեղեցկության սրահներ և ժամանցային վայրեր: