Կոմիտաս պողոտայում, "Gold Star" և "Արևելյան խոհանոց" ռեստորանների հարևանությամբ, վաճառվում է երկու սենյականոց բնակարան, որի մակերեսը կազմում է 54 քմ. և գտնվում է հինգ հարկանի շենքի երկրորդ հարկում: Բնակարանը տարիներ առաջ կապիտալ վերանորոգվել է, լոգասենյակում տեղադրված է ջրատաքացուցիչ, ունի փակ տնտեսական պատշգամբ, որը միացված է խոհանոցի հետ: Բակում կա տարածք մեքենաներ կայանելու համար, իսկ բնակավայրին կից Շիրվանզադեի անվ. դպրոցն է, քիչ հեռու կա նաև մանկապարտեզ: