Այգեձորում՝ Ղազախստանի դեսպանատան մոտ, վաճառվում է երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 3 հարկանի նորակառույց բնակելի շենքի վերջին հարկում։ Անցկացված է ջեռուցման անհատական համակարգ։ Հյուրսենյակից մուտք կա դեպի գեղեցիկ պատշգամբ, որի շնորհիվ էլ հյուրսենյակը էլ ավելի հարմարավետ է թվում։ Լոգասենյակի հատակը պատված է սալիկներով։ Խոհանոցը կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Մոտակայքում կա դպրոց և մանկապարտեզ։ Մի քանի քայլ այն կողմ է գտնվում մետրոյի կայարանը։