Կոսմետիկ վերանորոգված բնակարանը գտնվում է Բաղրամյան պող. և Օրբելի փող. հատման կետում՝ քառահարկ շենքի վերջին հարկում։ Շատ լավ վիճակում է, այդ իսկ պատճառով մոտակա տարիների ընթացքում հարդարման կարիք չի զգացվի։ Դրսի դուռը մետաղյա է։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, բնական գազով։ Արևկող է։ Ունի տան ողջ մակերեսի չափով ձեղնահարկ, որի շինարարությունն ավարտված է, սակայն հարդարված չէ։ Վաճառվում է ներկառուցված պահարանների, խոհանոցի կահույքի և խորդանոցի հետ միասին։ Բակում հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Շենքից մի քանի րոպե հեռու կան խանութներ, սուպերմարկետ, մետրո։