Մամիկոնյանց փողոցում, վաճառվում է 2 սենյականոց` 43.7 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 2-րդ հարկում: Բնակարանը նորմալ վիճակում է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցը առանձին են, երեսպատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Սենյակները համալրված են կահավորանքով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում կան խանութներ, դպրոցներ, տարբեր հաստատություններ ու տրանսպորտի կանգառներ: