Կոմիտասի պողոտայում, 1-ին գծում վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 38 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 4 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Տանիքը վերանորոգված է: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է: Բնակարանն ունի կախովի բաց պատշգամբ` դեպի պողոտա նայող գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում կան բազմազան խանութներ, բանկեր և այլն: Վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով: