Մարշալ Բաղրամյան պողոտայում, Մոսկովյան փողոցի մոտ,1-ին գծում վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 61 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ է վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ: Ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով: Ունի ջեռուցման համակարգ, առկա են օդորակիչներ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Առկա է լվացքի սենյակ: Ամբողջը կահավորված է նոր գույքով և տեխնիկայով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, կա անվտանգության համակարգ: Բնակարանն ունի նաև ավտոկայանատեղի` 20 քմ մակերեսով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, Սարյանի` սրճարանները, Օպերան, Կասկադ համալիր ոտքով 5 րոպեում կարելի է հասնել: