Ժամանակին կապիտալ վերանորոգում ստացած բնակարանը գտնվում է Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի հատման կետի անկյունում տեղակայված քառահարկ շենքում։ Տանիքը վերջերս է վերանորոգվել։ Մուտքի դուռը մետաղյա է։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի վառարանով։ Ընդարձակ և արևկող բնակարան է։ Հատակը հարդարված է «գորգ» մանրահատակով։ Առաստաղի բարձրությունը կազմում է 3.5 մ։ Ունի խորդանոց միջանցքում։ Վաճառվում է քարե ավտոտնակով։ Պատշգամբը նայում է բարեկարգ, կանաչապատ բակի և ավտոտնակի ուղղությամբ։ Շենքից ոչ շատ հեռու կա դպրոց, մանկապարտեզ, սուպերմարկետ։ Կփոխանակվի նաև ոչ առաջին և ոչ էլ վերջին հարկերում գտնվող մեկ այլ բնակարանի հետ՝ այս բնակարանի սեփականատիրոջ կողմից հավելյալ վճարի դիմաց։