Կոմիտասի պողոտայում` վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ բնակարան` 49 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի բարձրահարկ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, տեղադրված են մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Շենքում գործում է նոր վերելակ: Հարևանությամբ կան տարատեսակ խանութներ, ՍԱՍ ֆուդկորտը, ժամանցի վայրեր և այլն: