Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց 65 քմ մակերեսով բնակարան Ազատության պողոտայում, 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգախցիկով սանհանգույցը սալիկապատված է։ Բնակարանը կահավորված է, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ։ Խնամված բակում կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում Լև Տոլստոյի անվան դպրոցը, «Հաղթանակ» զբոսայգին և տրանսպորտի կանգառներ։