Վաճառվում է 2 սենյականոց 81 քմ մակերեսով բնակարան 16 հարկանի շենքի 3-րդ հարկում, Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ, 2-րդ գծի վրա, Ռիո առևտրի կենտրոնից ոչ հեռու։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները պատված են եվրոպական սալիկներով և հագեցած սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ։ Շենքում կա վերելակ և դոմոֆոն։ Խնամված բակում կա խաղահրապարակ։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ։