Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 (ձևափոխած 3-ի) արևկող բնակարան` 60 քմ մակերեսով, որը գտնվում է Սունդուկյան փողոցում ՝ 12 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած որակյալ սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Շենքն ունի 2 վերելակ և դոմոֆոն: Բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի: