Վաճառվում կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց ստուդիա-բնակարան 50 քմ մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված: Ունի հետաքրքիր նորաոճ ինտերյեր: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Կա ֆրանսիական պատշգամբ: Շենքն ունի անվտանգության համակարգ, վերելակ, դոմոֆոն: Տան հարևանությամբ է «Բարեկամություն» մետրոյի կայարանը, կա կանգառ, խանութներ, դպրոց, մանկապարտեզ, հանգստի և ժամանցի վայրեր: