Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում` Արաբկիր բժշկական կենտրոնի մոտակայքում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Հոսանքի լարերը և ջրի խողովակները փոխված են: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, տրանսպորտի կանգառ: Տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: