Կապիտալ վերանորոգված 2 սենյականոց հարմարավետ բնակարանը` 65 ք.մ ընդհանուր մակերեսով, գտնվում է Արաբկիրում` Ա. Խաչատրյան փողոցի վրա, "Լուսինե" սուպերմարկետի մոտ, 9 հարկանի շենքի 5-րդ հարկում: Խնամված և արևոտ բնակարան է, շատ հարմար նախագծով: Մուտքի դուռը երկաթյա է, սանհանգույցը և խոհանոցը` սալիկապատ, պատուհանները` վանդակաճաղերով: Տեղադրված է ջրի կալոնկա: Անցկացված է ինտերնետ կապ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Նաև ունի քարե ավտոտնակ` 35 ք.մ, որը խոհանոցի կահույքի և ներկառուցված պահաարնների հետ միասին մտնում է բնակարանի գնի մեջ: Շենքում գործում է վերելակ, որն անխափան աշխատում է: Բակում կա գեղեցիկ խաղահրապարակ: Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և ավտոտնակի հետ միասին, վաճառքի գինը կազմում է 65.000 $: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ, կանգառ և այլն: