Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 69 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, 12 հարկանի պանելային շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է` պատուհանները փոխված են, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: