Բնակարանը գտնվում է 32 համարի երթուղու վերջին կանգառում, «Սթար» և «Նոր Զովք» սուպերմարկետների հարևանությամբ, Հայփոստի գրասենյակի հարևան շենքում։ Տանիքը վերանորոգված է։ Բնակարանը լուսավոր է։ Ձևափոխված է երեք սենյականոցի։ Ունի միայն կոսմետիկ հարդարման կարիք։ Մուտքի դուռը երկաթյա է։ Հոսանքի լարերն ու ջրի խողովակները նոր են։ Վաճառվում է ներկառուցված պահարաններով և քարե ավտոտնակով։ Շենքի մոտ կա նաև այգի, որտեղ կարող եք վայելել ամառային երեկոները։