Անհապաղ վերանորոգման կարիք չունեցող արևկող բնակարանը գտնվում է «Շանթ» ռեստորանի մոտակայքում՝ հինգ հարկանի շենքում։ Դրսի դուռը մետաղյա է, պատուհանները՝ եվրո։ Ապահովված է մշտական ջրով, բնական գազով և ջեռուցման համակարգով։ Տեղադրված է օդորակիչ, ջրատաքացուցիչ։ Վաճառվում է կահույքով և տեխնիկայով։ Շենքի մոտ կա ավտոմեքենա կայանելու հնարավորություն։