Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 58 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թամանյան 1 հասցեում 5 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Օդափոխումը և ջեռուցում կատարվում է օդորակիչի միջոցով: Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Հոսանքի լարերը և ջրատար խողովակները նոր են: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ։