Հերացու փողոցի վրա գտնվող 5 հարկանի քարե շենքի 3րդ հարկում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ մեկտեղ։ Ապահովված է մշտական ջրով և բնական գազով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Տեղադրված է գազի կաթսա։ Անցկացված են նոր հոսանքալարեր և ջրի խողովակներ։ Բնակարանը ունի փակ պատշգամբ։ Բակում կան կայանատեղիներ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ։