Սայաթ Նովա փողոցի վրա՝ "Անի Պլազա" հյուրանոցի մոտ, վաճառվում կամ վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 10 հարկանի բնակելի շենքի 4–րդ հարկում։ Այս բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական տենդենցներին, իսկ յուրօրինակ գունային լուծումների շնորհիվ` այն էլ ավելի առանձնահատուկ է դառնում։ Ապահովված է մշտական ջրով, գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և ճաշակով ընտրված կահույքով։ Մուտքին տեղադրված է երկաթյա դուռ, պատուհանները եվրոպական արտադրության են։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիայով։ Սանհանգույցում տեղադրված է ջակուզի: Ունի ինտերնետ,Wi-Fi: Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, իսկ մի քանի քայլ այն կողմ՝ Օպերայի և Բալետի թատրոնը և Հյուսիսային պողոտան։ Բնակարանը տրվում է տանտիրոջ կողմից։