Նար-Դոս և Խորենացի փողոցների խաչմերուկում՝վաճառվում է երկուսը դարձրած երեք սենյականոց բնակարան: Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի քարե շենքի չորրորդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և շատ հարմարավետ:Հնարավոր է նաև վաճառվում է կահույքի հետ միասին: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են, խոհանոցում տեղադրված է նորաոճ կահույք: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոպական արտադրության:Բնակարանը ունի նաև խորդանոց և նկուղ։ Բակում տարածք կա մեքենաներ կայանելու համար: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ: Գինը սակարկելի։