Կոմիտաս պողոտայում՝ Արևելյան խոհանոցի մոտ, վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց նայող։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։