Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 108 ք.մ. մակերեսով, ավտոկայանատեղիով, որը գտնվում է Քեռու փողոցում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում,որը ունի գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սար: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է և հագեցած է ժամանակակից տեղնիկայով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Շենքն ունի գեղեցիկ բակ,անվտանգության աշխատակից, խաղահրապարակ, մարզասրահ և լողավազան։ Առանց միջնորդի։