Գյուլբենկյան փողոցի վրա՝ "Ameria" բանկի մոտ, վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում այս 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարանը, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 70 ք.մ.։ Բնակարանն ունի յուրահատուկ դիզայն։ Շատ լուսավոր և գեղեցիկ է։ Հատակը ծածկված է լամինատով, տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ։ Բնակարանում կա ինտերնետ և կաբելային TV. Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Շենքում գործում է նաև անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, մոտ է կանգառին։ Վարձակալության գնի մեջ է մտնում ողջ կահույքը և տեխնիկան։