Կոմիտասի պողոտայի վրա՝ Երևան սիթի սուպերմարկետի մոտ, վաճառվում է և տրվում է վարձով այս 2 սենյականոց կապիտալ նորոգված բնակարանը, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ, առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 80 ք.մ.։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է նաև կահույքով և տեխնիկայով։ Բակում նախատեսված է ազատ տարածություն՝ մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, մոտ է կանգառին։