Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան 47 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Շինարարներ փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է ժամանակակից կահույքով։ Լի է ներկառուցված պահարաններով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա և ստորգետնյա կայանատեղեր: Շենքն ունի 2 վերելակ։