"Սելենա Սերվիս" քիմմաքրման կենտրոնից մի փոքր հեռու՝ ատամնաբուժարանի մոտ, վաճառվում է երկու սենայկանոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Բնակարանը վերանորոգվել է տարիներ առաջ և հիմա ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթե դուռ։ Ապահովված է մշտական ջրով, գազով և ջեռուցվում է գազի կաթսայով։ Սանհանգույցը սալիկապատված է, իսկ խոհանոցը կահավորված է հարմարավետ կահույքով։ Առաստաղի բարձրությունը 2.75 մետր է։Շենքը վթարային չէ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, 153-րդ դպրոցը և մանկապարտեզ, ինչպես նաև կանգառ և շուկա։