Այս լուսավոր բնակարանը ձևափոխված է երկու սենյականոցի։ Այն գտնվում է Ահարոնյան–Դրո խաչմերուկի մոտ՝ շատրվանների հարևանությամբ, հինգ հարկանի շենքում։ Տանիքը նոր է նորոգվել։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները եվրոպական արտադրության են։ Ջրի խողովակները նորացված են։ Ապահովված է 24–ժամյա ջրամատակարարմամբ և բնական գազով։ Ունի ներկառուցված պահարաններ միջանցքում և խոհանոցում։ Պատուհաններից բացվում է հրաշալի տեսարան Արարատ լեռան և զբոսայգու ուղղությամբ։ Բակում կա բացօթյա կայանտեղի: Մոտակա խանութներ, դպրոց, մանկապարտեզ, դեղատուն կամ այլ կենտրոն հասնելու համար կպահանջվի ընդամենը մի քանի քայլ։