Աբովյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ բնակարան։ Այն գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և գրանիտով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։