Մեկ սենյականոց բնակարանը, որի մակերեսը կազմում է 46 ք.մ, գտնվում է Երևանի ամենաերիտասարդական, ամենաժամանցային անկյունում, անմիջապես Կասկադի հարևանությամբ, Թամանյան 1 հասցեում, 5 հարկանու վերջին հարկում: Ջրամատակարարումը մշտական է, գազն անցկացված է: Տեղադրված է ապահով, երկաթյա դուռ: Պատուհանները եվրոպական արտադրության են: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են: Ջեռուցման և տապից պաշտպանվելու աղբյուր կծառայի օդորակիչը: Skype-ից, սոցցանցերից օգտվելու, զանազան ֆիլմեր, տեսահոլովակներ դիտելու համար հասանելի կլինեն ինտերնետ կապը և կաբելային հեռուստատեսությունը: Բնակարանը և՛ վաճառվում է, և՛ տրվում է վարձով: Վերջին պարագայում Դուք կվարձակալեք լիովին կահավորված, տեխնիկայով, սպասքով հագեցած բնակարան, իսկ վաճառքի դեպքում՝ կահույքով: Սա կատարյալ հնարավորություն է նրանց համար, ովքեր սիրում են համատեղել հարմարավետ ապրուստն ու ժամանցը: