Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի` Վարդանանց փողոցի վրա, Գնունի շուկայի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի նախավերջին հարկում գտնվում է 1 սենյականոց բնակարանը` 38 ք.մ մակերեսով: Կոսմետիկ վերանորոգման կարիք ունի: Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ: Ջեռուցվում է էլեկտրականության միջոցով: Ցանկության դեպքում հնարավոր է անցկացնել գազ: Շենքում գործում է վերելակ, որն անխափան աշխատում է: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ, դպրոց, մի խոսքով այն ամենը ինչով հարուստ է քաղաքի կենտրոնը: