Սայաթ– Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վաճառվում է մեկ սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Խոհանոցը միացված է հյուրասենյակի հետ միասին և տեղադրված է օդորակիչ։ Ինտերիերին տրված են յուրօրինակ լուծումներ։ Խոհանոցը կահավորված է հարմարավետ կահույքով և ունի գեղեցիկ բարի սեղան։ Տանիքը կապիտալ վերանորոգված է։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մի քանի քայլ այն կողմ է գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, Կարապի լիճը և այլ ժամանցի վայրեր։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և սուպերմարկետներ։