Վաճառվում է 1 սենյականոց ձևափոխված 2-ի գեղեցիկ բնակարան՝ 36 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով, որը տաքացվող է։ Խոհանոցի հատվածը և սանհանգույցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Պատուհանից բացվում է հիանալի տեսարան դեպի Կասկադ։